Գիտնականներն ուսումնասիրել են, թե սիրահարվելիս եւ սիրելիից բաժանվելիս ինչ է տեղի ունենում մարդու օրգանիզմում: Ըստ Svopi-ի՝ հետազոտության արդյունքում փորձագետները հանգել են եզրակացության, որ երկու դեպքում էլ մարդիկ լուրջ ցնցում եւ սթրես են ապրում, որոնք ազդում են ինչպես հոգեկան, այնպես էլ ֆիզիկական ինքնազգացողության վրա:
Սիրահարվելիս մարդու մոտ մեծանում է արյան մեջ հորմոնների մակարդակը, մեծ քանակությամբ ադրենալին է արտադրվում: Դա հանգեցնում է նրան, որ սրտի բաբախյունն արագանում է, ձեռքի ափերը քրտնում են, մարդը կորցնում է կոնկրետ բաների կամ խնդիրների վրա կենտրոնանալու ունակությունը:
Որոշ ժամանակ երջանկության զգացողություն է առաջանում, որը նման է ալկոհոլի ազդեցությանը: Հետագայում այդ զգացողությունը վերածվում է մշտական ուրախության զգացողության, դոֆամին եւ սերոտոնին հորմոնները սկսում են անընդհատ արտադրվել:
Փորձագետները նշում են, որ սիրելիից բաժանվելու զգացողությունն ավելի մեծ սթրես է օրգանիզմի համար: Առանձին դեպքերում դա կարող է հոգեբանական լուրջ խնդիրների, դեպրեսիայի, քնի խնդիրների հանգեցնել:




























