Oiio ստուդիան պատրաստվում է Նյու Յորքում The Big Bend երկնաքերը կառուցել, որի առանձնահատկությունը կլինի ոչ թե բարձրությունը, այլ երկարությունը: Ըստ Life-ի՝ շենքը կազմված կլինի երկու բարակ զուգահեռ սյուներից, որը վերին հատվածում կմիավորվի կամարով:
Արտասովոր շինության ընդհանուր երկարությունը կկազմի 1.230 մետր, բայց այն աշխարհի ամենաբարձր շենքը չի լինի. դրա բարձրությունը շուրջ 600 մետր կկազմի:
The Big Bend-ը ծրագրում են կառուցել Կենտրանական զբոսայգու հարեւանությամբ:






























