ԱՄԷ-ում հիմնել են աշխարհում առաջին երջանկության խորհուրդը (World Happiness Council), որը կներկայացնի ամենայա Global Happiness Report հաշվետվությունը, հաղորդում է  Arabian Business պարբերականը։

Հաշվետվությունը կներկայացնեն ամենամյա կառավարական World Government Summit գագանթաժողովի ընթացքում, որը տեղի է ունենում ԱՄԷ-ում։

13 անդամներից բաղկացած խորհիդ ձեւավորման մասին հայտարարել է ԱՄԷ փոխնախագահ եւ վարչապետ, Դուբայի կառավարիչ շեյխ Մոհամեդ բեն Ռաշիդ Էլ-Մաքթումը։

Նրա խոսքով՝ «աշխարհին այսօր անհրաժեշտ է մարդկային երջանկություն ձեռք բերելու մոտցեում, այն պետք է հիմնված լինի ջանքերի համագործակցության եւ ինտեգրման վրա, ընդհանուրի եւ շփման կետեր որոնելու մեջ՝ դրական արժեքների ամրապդնման համար»։

Խորհուրդը կհավաքվի տարեկան երկու անգամ։ Այն նաեւ ադմինիստրատիվ աջակցություն կստանա ՄԱԿ-ի կողմից։ Երջանկության համաշխարհային խորհուրդը կգլխավորի Կոլումբիայի համալսարանի պորեֆսոր Ջեֆրի Սաքսը։