Գերմանիայի Դրեզդեն քաղաքում գտնվող Haar Mode Team վարսավիրանոցն իր այցելուներին առաջարկել է պարանոցի  մերսում՝ կենդանի պիթոնով, հաղորդում է  UPI-ն։

Haar Mode Team-ի սեփականատեր Ֆրանկ Դոլենը պնդում է, որ մերսման նման մեթոդի մասին ասել է Հարավային Աֆրիկա ուղեւորության ընթացքում։ Գերմանիա վերադառնալով՝ նա «գործի է դրել» իր սողունին՝ Մոնթի անունով արքայական 13-ամյա պիթոնին։ 

Մոնթիի երկարությունը գերազանցում է մեկ մետրը, իսկ քաշը՝ 2,4 կգ-ն։ Դոլենի խոսքովէ՝ իր պիթոնի մարմինը 90 տոկոսով բաղկացած է մկաններից, ինչը նրան կատարյալ մերսող է դարձնում։

30 րոպե տեւողությամբ պիթոնով սեանսն արժե 35 եվրո։