Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաների էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, որոնց մասին վկայում են գործարքների տվյալները: Այս մասին գրում է Gazeta-ն:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսների արժեքն աճել է 1.63 տոկոսով՝ հասնելով 48.39 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
Լոնդոնյան ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների մատակարարումների գինն աճել է 1.41 տոկոսով՝ հասնելով 51.86 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:



























