Հյուսիսային Աֆրիկայի եւ Մերձավոր Արեւելքի մի շարք երկրներից ԱՄՆ մեկնող ուղեւորներին կարգելվի իրենց հետ օդանավ տանել էլեկտրոնային սարքավորումներ: Սահմանափակումները մասնավորապես կառնչվեն Եգիպտոսից, Հորդանանից, Քուվեյթից, Մարոկկոյից, Քաթարից, Սաուդյան Արաբիայից, Թուրքիայից եւ ԱՄԷ-ից չվերթներին, հաղորդում է Associated Press-ը:
Նշվում է, որ էլեկտրոնիկա տեղափոխելու արգելքը վերաբերում է ինը ավիաընկերությունների ուղեւորների:



























