ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ՝ մասնակցելու մարտի 22-ին Աբու Դաբիում կայանալիք հայ-էմիրաթյան ներդրումային համաժողովին:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ համաժողովի անցկացման վերաբերյալ պայմանավորվածություն էր ձեռք բերվել անցյալ տարեվերջին ՀՀ նախագահի ԱՄԷ պաշտոնական այցի ժամանակ: