Չինաստանի ոստիկանությունը կալանավորել է դինոզավրերի 80 քարացած ձվերի գողության մեջ կասկածվող 4 մարդու, փոխանցում է BBC-ն:
Դատախազության տեղեկություններով՝ կասկածյալներից մեկը, ում անունը Վան է, եկել է Չժենցզյան գավառի քարացած մնացորդների հավաքորդի մոտ՝ ներկայանալով որպես գնորդ:
Երեք համախոհների հետ Վանը դինոզավրերի ձվերով Շանհայ է փախել: Նրանք ավարը միմյանց մեջ են բաժանել: Վանը 27 ձու բերել է Հեյլունցզյան գավառում գտնվող իր տուն, որտեղ այն ոստիկանները հայտնաբերել են խուզարկության ժամանակ: Մոտ 50 ձուն դեռեւս չեն հայտնաբերվել:
Չինաստանը եւ Մոնղոլիան այն երկրներն են, որտեղ ամենաշատ թվով հնագիտական քարացած մնացորդներ են գտնում:




























