Իտալացի կարաբիներներն անցյալ գիշեր ձերբակալել են մաֆիոզ Սանտո Վոտարիին, ով Եվրոպայի ամենավտանգավոր հանցագործների թվին է դասվում, հաղորդում է La Cnews 24 հեռուստաալիքը։
Վոտարիին հայտնաբերել են գաղտնի բունկերում, որը կառուցված էր նրա հայրենի Բենեստարե քաղաքում՝ Կալաբրիա մարզում։ Տեղի ոստիկանության տվյալներով՝ նա գլխավորում է կալաբրիական «նդրանգետա» կազմակերպության ամենաագրեսիվ հանցախմբերից մեկը։
Իտալական դատարանը Վոտարիին 30 տարվա ազատազրկման է դատապարտել, մաֆիոզը գտնվում էր միջազգային հետախուզության մեջ, Եվրոպոլը նրան ներառել է աշխարհի ամենավտանգավոր հանցագործների ցուցակում։




























