Գերմանիայի կառավարությունը մարտի 22-ին հավանություն է տվել նույնասեռական կապերի համար 1945-ից մինչեւ 1994 թվականները դատապարտված անձանց ռեաբիլիտացիայի մասին արդարադատության նախարար Հայկո Մաասի ներկայացրած օրինագծին: Արդարադատության նախարարության պարզաբանմամբ՝ խոսքը կարող է վերաբերել մոտ 64 հազար մարդու, փոխանցում է «Գերմանական ալիքը»:

Օրինագծով նախատեսվում է ոչ միայն դատավճիռների չեղարկում, այլեւ փոխհատուցման վճարում՝ միանվագ 3 հազար եվրո եւ 1500-ական եվրո յուրաքանչյուր տարվա կամ այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում դատապարտյալն ազատազրկվել է: