Ռուսական ագրեսիայի հետ կապված բալթյան երկրների մտահոգության ֆոնին՝ Շվեդիան, պատրաստվելով Ռուսաստանի հարձակմանը՝ ստուգում է միջուկային պատերազմի համար նախատեսված հարյուրավոր ապաստաններ Բալթյան ծովի Գոթլանդ կղզում, որտեղ տեղակայված են թագավորության մշտական զորքերը, գրում է The Independent–ը։ Շվեդիայի քաղաքացիական պաշտպանության հարցերով գործակալությունը ծրագրել է 350 բունկերների ստուգում իրականացնել։
Բունկերները նախատեսված են մարդկանց միջուկային պայթյունից, ճառագայթումից, քիմիական ու կենսաբանական զենքից պաշտպանելու համար։
Գոթլանդ կղզում, որտեղ մոտ 60 հազար մարդ է ապրում, 350 ապաստան կա, որտեղ կարող են տեղավորվել մոտ 35 հազար մարդ։ Սառը պատերազմի տարիներին Շվեդիայում ստեղծվել է ընդամենը ավելի քան 60 հազար ապաստան։
Դրանից առաջ շվեդական հատուկ ծառայության ղեկավար Անդրես Տորնբերգը նախազգուշացրել է, որ կա երկրի «անվտանգության իրական ու լուրջ սպառնալիք»։ Չնայած նա չի հիշատակել Ռուսաստանը, բայց հայտնի է, որ Շվեդիան սկսել է սպառազինումներ ավելացնել Ռուսաստանին Ղրիմի բռնակցումից հետո։
Շվեդիայի զինված ուժերի գխավոր հրամանատար Միքայել Բյուդենն էլ Ռուսաստանն անվանել էր թագավորության համար գլխավոր ռազմական սպառնալիքը։




























