Ադրբեջանում որդին կացնով սպանել է մորը, իսկ դրանից հետո ինքնասպանությամբ վերջ դրել իր կյանքին։

Ինչպես հաղորդում է АПА-ն՝ ողբերգությունը տեղի է ունեցել մարտի 20-ին։ Խըրդալանի բնակիչ Դաշգըն Իբրահիմովը վիճաբանության ժամանակ կացնով սպանել է սեփական մորը՝ Նարգիզ Ալիեւային։ Հետո Իբրահիմովը վերջ է դրել իր կյանքին՝ նետվելով կամրջից։ 

Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել։