Իտալիայում տաքսու վարորդները հերթական համազգային գործադուլն են իրականացնում՝ ի նշան փոխադրումների ոլորտում օրենսդրական փոփոխությունների դեմ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Գործադուլից չի հաջողվել խուսափել խոշորագույն արհմիությունների՝ տրանսպորտի նախարարության հետ բանակցությունների ձախողումից հետո։ Դրանց առարկա են դարձել մասնավոր փոխադրումների շուկայի լիբերալիզացման օրենքի դրույթները։
Գործադուլը սկսվել է առավոտյան 8-ից եւ կտեւի մինչեւ երեկոյան 10-ը։




























