Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 24-ին, ժամը 09:53-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւան քաղաքի Բաշինջաղյան 100 հասցեում գտնվող դպրոցում:

Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, վեց մարտական հաշվարկ եւ մեկ ավտոսանդուղք:

Պարզվել է, որ հրդեհը մարվել է տեղի ուժերով եւ իրականացվել է անձնակազմի եւ աշակերտների տարահանում (330 անձ):

Այրվել է թիվ 94 դպրոցի 2-րդ հարկի ներառական կրթության դասասենյակի մանրահատակը (0,5 քմ) եւ ջերմահարվել՝ պատի երեսպատումը (0,5 քմ):