Մարտի 22-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները Գյումրիի Իսահակյան փողոցի 4-րդ շենքից բերման են ենթարկել 22-ամյա Աղավարդ Հ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա մարտի 21-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողություն) 3-րդ մասի 1.1 կետի մեղադրանքով:




























