Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են: Այս մասին գրում է Gazeta-ն:

Նյույորքյան ապրանքային բորսայում (NYMEX) թեթեւ տեսակի WTI նավթի մայիսի ֆյուչերսները նվազել են 0.29%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 47.83 դոլարի:

Լոնդոնի ICE Futures բորսայում նավթի Brent տեսակի մայիսի մատակարարումների ֆյուչերսները նվազել են 0.08%-ով եւ հասել 50.76 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: