Կողոպուտի համար 4 տարվա ազատազրկման դատապարտված «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալը սպանության փորձ է կատարել մեկ այլ դատապարտյալի նկատմամբ: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեցին ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:

Նա կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել  կալանավորին, որի կյանքը փրկել են ՔԿՀ աշխատակիցները:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ սպանության փորձի հատկանիշներով: