Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն երկուշաբթի հայտարարել է հաջորդ շաբաթվանից երկրում արժույթի փոխանակման նոր համակարգի ներդրման մասին, որը թույլ կտա վենեսուելական բոլիվարը կոնվերսացնել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Վենեսուելայում գործում է բոլիվարի մի քանի փոխարժեք՝ պաշտոնական ֆիքսված DIPRO փոխարժեքը՝ մեկ դոլարի դիմաց 10 բոլիվար, փոխանակման լրացուցիչ համակարգում DICOM փոխարժեքը՝ 706 բոլիվար, «սեւ շուկայում»՝ 3 հազար բոլիվարից ավելի:
«Արժույթի վաճառքի աճուրդները կանցկացվեն են ամեն շաբաթ, շաբաթական 2 անգամ, եւ ես խնդրում եմ մասնավոր բիզնեսի օգնությունը, որ իր կապիտալն այստեղ բերի եւ ներդրումներ անի, դա բոլիվարը կոնվերսացվող կդարձնի»,- հայտարարել է Մադուրոն Expo Venezuela Potencia փակ ցուցահանդեսում:
Նախագահի խոսքով՝ նոր համակարգին հասանելություն կունենան բոլոր ձեռնարկությունները եւ քաղաքացիները: «Սա թույլ կտա կայունացնել մեր արժույթի արժեքը, հաղթել դոլարի, այսպես կոչված, Dolar Today-ի քրեական համակարգը, երկրի զարգացման համար հասանելի կդարձնի կոնվերսացվող արժույթը»,- ասել է նախագահը:




























