Էջմիածնում մարտի 28-ին շենքի 4-րդ հարկից նետված  40-ամյա կինը «Վաղարշապատ» ԲԿ-ից տեղափոխվել է Երեւան: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ հիվանդանոցից: 40-ամյա կնոջ վիճակը եղել է ծայրահեղ ծանր եւ անհրաժեշտություն է  եղել նրան Երեւան տեղափոխելու:

Ավելի վաղ NEWS.am-ին ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնել էին, որ  մարտի 28-ին, ժամը 14:35 բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է ընդունվել 1977-ին ծնված կին, պարզվել է, որ կինը նույն օրը՝  ժամը 14:20-ի սահմանում ինքնասպանություն գործելու նպատակով շենքի 4-րդ հարկում գտնվող իրենց բնակարանի պատուհանից ցած է նետվել:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են: