Եվրահանձնաժողովը ցանկանում է ԵՄ-ի էներգետիկայի նախարարներից մանդատ ստանալ Ռուսաստանի հետ «Հյուսիսային հոսք-2» գազատարի նախագծի շուրջ բանակցություններ վարելու համար:
Դանիային եւ Շվեդիանին հղված մարտի 28-ի նամակով Եվրահանձնաժողովը կոչ է արել մտահոգություն հայտնել եւ Մոսկվայի հետ բանակցությունների մանդատ խնդրել, հայտնում է Reuters-ը:
«Հյուսիսային հոսք-2» նախագիծը նախատեսում է 55 մլրդ խորանարդ մետր ընդհանուր հզորությամբ գազատարի 2 ճյուղի շինարարություն, որոնք Ռուսաստանի ափից Բալթիկ ծովով Գերմանիա կհասնեն:




























