Խաղաղ օվկիանոսի ջրերի տակ անցնող Կիրիբատիի Հանրապետության նախագահը երկրի քաղաքացիներին կոչ է արել նախապատրաստվել համընդհանուր վերաբնակեցման:
Նախագահ Անոտե Տոնգը կառավարությանը հանձնարարել է քաղաքացիների վերաբնակեցման ծրագիր մշակել` չնշելով, թե որ ուղղությամբ է լինելու գաղթը:
Գիտնականների կանխատեսմամբ, օվկիանոսի 1,1 մետր բարձրացման դեպքում Կիրիբատին եւ Օվկիանայի բազմաթիվ այլ կղզիներ առաջիկա 50 տարում կանցնեն ջրի տակ, գրում է Lenta.ru-ն:
Կիրիբատիի բնակչությունը 100 հազար է: Տարածքը բաղկացած է բուստակղզիներից: Դրանց մեծ մասը օվկիանոսից ընդամենը մի քանի մետր է բարձր:




























