Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնն Ազգային վիճակագրական ծառայությանն առաջարկել է կազմել հարցաշար, որով կչափվի քաղաքացիների երջանկության ինդեքսը, գրում է Նորությունների ռուսական ծառայությունը:
Ուսումնասիրության արդյունքները կհրապարակվեն ամեն եռամյսակ: Մեծ Բրիտանիան կդառնա առաջին պետությունը, որը պաշտոնապես կհետեւի քաղաքացիների հոգեբանական, բարոյական վիճակին:




























