Վրացական կողմը պահանջել է կանխել «զբոսաշրջիկների շարժն» Աբխազիայում: Այդ մասին հայտարարել է Վրաստանի զբոսաշրջության վարչության ղեկավար Բեկա Ջակելին, ով նոր է վերադարձել Աթենքից, որտեղ կայանում էր Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նիստը:

Նրա խոսքով,  ՍԾՏՀ հանձնաժողովի նիստում քննարկվել են տարածաշրջանում զբոսաշրջության զարգացման խնդիրները:

«Վրաստանը նիստում պաշտոնական հայտարարություն է արել Վրաստանի տարածքների օկուպացիայի առնչությամբ եւ նշել, որ Աբխազիայում զբոսաշրջիկներ ընդունելն ապօրինի է: Ռուս տուրիստների կողմից Աբխազիա այցելելը միջազգային բոլոր նորմերի խախտում է »,- ասել է Ջակելին:

Նրա խոսքով, այդ դիրքորոշումը ներկայացվել է որպես Վրաստանի պաշտոնական դիրքորոշում եւ ուղարկվել ՍԾՏՀԿ անդամ բոլոր երկրներին: