ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարները համատեղ նիստի արդյունքներով ընդունել են Սիրիայի հարցով ԵՄ ռազմավարություն, որը ներառում է մինչ այդ արված հայտարարությունները ու նախատեսում է մասնավորապես աջակցություն Ժնեւում ընդդիմության պատվիրակությանը, ռազմական հանցագործությունների համար պատասխանատու անձանց հետապնդման ապահովում ու օգնության սիրիական քաղաքացիական հասարակությանը, ասվում է փաստաթղթի տեքստում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ռազմավարությունը կազմված է վեց կետերից։ Այն նախատեսում է աջակցություն քաղաքական կարգավորման գործընթացին, աջակցություն քաղաքական ընդդիմությանը ու նրա պատվիրակությանը սիրիական բանակցություններում։ ԵՄ-ն մտադիր է աջակցել նաեւ սիրիական ընդդիմության միասնական բանակցային հարթակի ձեւավորմանը։ ԵՄ-ն հումանիտար օգնություն է հատկացնելու սիրիացիների առավել խոցելի խմբերին ու ինտենսիվ հումանիտար դիվանագիտություն է իրականացնելու։ Ռազմավարության չորրորդ կետով ԵՄ-ն որոշում է աջակցել Սիրիայում ժողովրդավարության, մարդու իրավունքների, խոսքի ազատության ամրապնդմանը։ Իսկ հինգերորդ կետով խոստանում է հետամուտ լինել, որ ռազմական հանցագործությունների համար մեղավորները պատասխանատվության ենթարկվեն։ Եվ վերջապես վեցերորդ կետը ենթադրում է աջակցություն սիրիական հասարակության ու բնակչության կայունությանը, մասնավորապես կրթության, աշխատանքի տեղավորելու ու տեղական ինքնակառավարման կառույցների ստեղծման ոլորտներում։