Սանկտ Պետերբուրգի «Ապստամբության հրապարակ» կայանարանում պայթուցիկ սարք են վանսազերծել։ Այս մասին հաղորդում է Piter.tv-ն՝ վկայակոչելով ՌԴ Ազգային հակաահաբեկչական կոմիտեին։
Հակաահաբեկչական կոմիտեի մասնագետները հաղորդում են, որ «Ապստամբության հրապարակ» մետրոյի կայարանում այսօրվա անհայտ առարկան ինքնաշեն պայթուցիկ սարք է եղել։ Այն ժամանակին նկատել ու վնասազերծել են։
Դեռեւս պաշտոնապես չի հաստատվել, բայց, հնարավոր է, կարմիր ճյուղի կայարանում եւս ահաբեկչություն է ծրագրվել։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ «Ապստամբության հրապարակ» մետրոյի կայարանում պայուսակ են գտել, որի տերը հայտնի չէ։ Դա տեղի է ունեցել մոտավորապես այն ժամանակ, երբ տեղի է ունեցել «Սեննայա» եւ «Տեխնոլոգիական ինստիտուտ» կայարաների միջեւ պայթյունը։


























