Սանկտ Պետերբուրգի մետրոյի «Ապստամբության հրապարակ» կայարանոմ հայտնաբերված ռումբի հզորությունը տրոտիլային համարժեքով մեկ կիլոգրամի չափ է գնահատվել, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրը։

Պայթուցիկ սարքը կրակմարիչի տեսքով է քողարկված եղել։ Այն ուներ խոցող տարրեր։ ԱԴԾ-ից հայտնել էին, որ ռումբը հայտնաբերվել է մոսկովյան ժամանակով մոտ 15։00-ին, այսինքն մոտավորապես նույն ժամանակ, երբ պայթյուն է տեղի ունեցել «Սեննայա պլոշադ» ու «Տեխնոլոգիական ինստիտուտ» կայարանների միջեւ՝ «կապույտ» ճյուղի վրա։