Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Նիլս Մույժնիեկսը քննադատել է Ադրբեջանին քաղաքացիական հասարակության ակտիվիստների ու հայտնի իրավապաշտպանների լայնածավալ հետապնդումների համար։
Իրավապաշտպան կազմակերպությունների գործունեության մասին նրա զեկույցում նշվում է, որ 2014-ի ամռանը Ադրբեջանի իշխանությունները սկսել են առավել հայտնի իրավապաշտպանների ու քաղաքացիական հասարակության ակտիվիստների լայնածավալ հետապնդում, ընդ որում նրանցից շատերը ենթարկվել են քվեական հետապնդումների՝ հորինված մեղադրանքներով ու դատապարտվել են ազատազրկման։ Այդ իրավապաշտպաններին բացահայտ հայտարարել են «դավաճաններ» ու «օտարերկրյա գործակալներ»։
Ընդ որում 2016-ին որոշ ակտիվիստների ազա տ են արձակել, իսկ մյուսները առաջվա պես մնում են բանտում, իսկ շատ քրեական գործեր առայսօր բաց են։ 2016-ին ՄԻԵԴ-ը հանգել է այն եզրակացության, որ «Մարդու իրավունքների ակումբ» ՀԿ-ի ղեկավար Ռասուլ Ջաֆարովի քրեական հետապնդման իրական նպատակն այն էր, որ լռեցնեն նրան ու պատժեն իրավապաշտպանական գործունեության համար։
«Չնայած վերջին նախաձեռնություններին, որոնք ուղղված են դրամաշնորհների գրանցման ընթացակարգերի պարզեցմանը, դրանց ստացումն ու գործածումը, նաեւ ՀԿ-ների հաշվետվություններին ներկայացվող պահանջները այնքան բարդ են, որ անկախ ՀԿ-ների մեծ մասը ստիպված է եղել կամ կրճատել իր գործունեությունը, կամ առհասարակ դադարեցնել, կամ էլ արտասահման տեղափոխվել։ Չափազանց սահմանափակող օրենսդրությունը՝ անկախ ակտիվիստների հետապնդման հետ միասին, Ադրբեջանը դարձնում է մի երկիր, որտեղ չափազանց բարդ է իրավապաշտպան գործունեությամբ զբաղվել։




























