Այս անգամ պետք չէ կարծիք հարցնել Հայաստանում ընտրությունների մասին։ Այս մասին ապրիլի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։ Նա խնդրել է պահպանել հանդիպման թեման (միջոցառումը նվիրված է եղել քաղաքացիական հասարակության հետ աշխատանքին եւ հասարակական կազմակերպությունների նախագծերի աջակցությանը)։ Հետաքրքվողներին նա հղում է արել պարբերականներից մեկին իր վերջին հարցազրույցներից մեկը։

«Կամ վաղը եկեք ինձ հետ Գյումրի քաղաք», - առաջարկել է Սվիտալսկին։