Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքի Սուրբ Գեւորգ մայր տաճարում տեղի է ունեցել հոգեհանգստյան արարողություն՝ նվիրված ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված քաջորրդիներին։Նարեկ Սրբազանի նախագահությամբ մատուցվեց պատարագ, որին մասնակցեց նաեւ Բրազիլիայում ՀՀ դիսպան Աշոտ Գալոյանը։
Բրազիլիայում ՀՀ դեսպանատնից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը ՀՀ դեսպանը ներկա գտնվեց Գրիգոր Լուսավորիչ Հայ Կաթողիկե եկեղեցու վերաբացման հանդիսությանը եւ այդ առիթով եկեղեցու բակում տեղադրված խաչքարի օծման արարողությանը։
ՀՀ դեսպանը հայ համայնքի եւ կրոնական հարանվանությունների ներկայացուցիչների առջեւ հանդես եկավ ելույթով, որով կարեւորեց օրվա խորհուրդը։




























