ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ապրիլի 18-19-ը աշխատանքային այցով կմեկնի Աբխազիա։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 18-19-ը աշխատանքային այցով Աբխազիա կայցելի։ Ապրիլի 18-ին ՌԴ ԱԳՆ ղեկավարը կմասնակցի Աբխազիայում Ռուսաստանի դեսպանատան նոր համալիրի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը։ Ապրիլի 19-ին Սուխումիում տեղի կունենան Սերգեյ Լավրովի եւ Աբխազիայի Հանրապետության նախագահի, այդ երկրի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպումները», — չորեքշաբթի օրը ճեպազրույցի ժամանակ ասել է նա։
Զախարովայի խոսքով՝ բանակցությունների ընթացքում ծրագրվում է կարծիքներ փոխանակել երկկողմանի հարաբերությունների օրակարգում գլխավոր հարցերի շուրջ, ինչպես նաեւ Աբխազիայի միջազգային դիրքորոշման ամրապնդման եւ ռուս-աբխազական արտաքին գերատեսչական փոխհարաբերությունների համակարգման վերաբերյալ։




























