Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո այսօր՝ ապրիլի 12-ին, ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը չբացառեց, որ ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանն ու Արտակ Դավթյանը կնշանակվեն ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալների պաշտոնում:
«Հավանական է, որ կուսակցությունն իր երկու ներկայացուցիչներին՝ Արտակ Դավթյանին եւ Արտակ Զաքարյանին գործուղի ՀՀ պաշտպանության նախարարություն՝ որպես նախարարի տեղակալներ: Կուսակցությունն ունի վստահություն, որ թե՛ պարոն Արտակ Զաքարյանը, թե՛ Արտակ Դավթյանը կարող են իրենց թե՛ մտավոր, թե՛ հայրենասիրական պրոֆեսիոնալ ունակությունները ներդնել պաշտպանության նախարարության եւ ԶՈՒ-ի առջեւ դրված մարտահրավերների լուծման գործում: Դեռ չեմ շնորհավորում, որովհետեւ պաշտոնական հրաման չկա»,- ասաց նա:




























