ԱՄՆ-ում շրջանային դատախազը հայտնել է, որ ընտանեկան զույգը որոշել է սպանել 16-ամյա որդեգրած որդուն՝ «Մանչեսթերը ծովի մոտ» ֆիլմը դիտելուց հետո, հաղորդում է Sky News:

Դատախազ Ջոզեֆ Մաքբրայդի խոսքով՝ Էռնսթ եւ Հիզեր Ֆրանկլինները սպանությունը կատարել են ֆիլմը դիտելուց երկու ժամ հետո:

«Այդ երեկո, մեղադրյալի խոսքով, դիտել է «Մանչեսթերը ծովի մոտ» ֆիլմը»,-ասել է դատախազը: Նշվում է, որ սպանությունից հետո զույգը փորձել է թաքցնել հանցագործության հետքերը: Ֆրանկլիններին սպանության, հրդեհի եւ իրեղեն ապացույցները կեղծելու մեղադրանք է առաջադրվել: