Երեւանում հերթական շինարարությունն է սկսվել մայրաքաղաքի ծառուղիներից մեկում՝ «Վիշապների պուրակում», որը գտնվում է Նոր Նորքի զանգվածում:
Ինչպես խորհրդարանի ամբիոնից հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, այդ ծառուղին պաշտպանվում էր Հանրապետական կուսակցության կողմից, մինչդեռ որոշ մարդիկ այն իրենց սեփականոթյունն են հռչակել եւ սկսել են շինարարական աշխատանքները: Այդ կապակցությամբ պատգամավորը պահանջել է ՀՀԿ անդամներից անձամբ վերացնել կառուցապատման հետեւանքները՝ խոստանալով անձամբ օգնել նրանց:
Իր հերթին, բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը հայտարարել է, թե տեղեկացված է շինարարության մասին եւ մտադիր է մինչեւ վերջ խորամուխ լինել այդ գործում:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի




























