Նոյեմբերի 18-ի գիշերը  Դուբլինից Թբիլիսիի օդանավակայան չվերթով ժամանել են արտաքսված 40 վրացի ապօրինի ներգաղթյալներ:

Նրանց մի մասը ձերբակալվել է Դուբլինի փողոցներում փաստաթղթերի ստուգումների ժամանակ, մյուսները Իռլանդիայի մայրաքաղաքում ապրել են ապօրինի կարգով:

Նախօրեին բոլոր ներգաղթյալներին տեղափոխել են ոստիկանական բաժանմունքներ, ապա տարել օդանավակայան եւ ուղարկել տուն:

Վրացի ներգաղթյալները հայտնել են, որ ֆինանսական ճգնաժամից հետո Իռլանդիայում սկսել են ավելի կոշտ վերաբերվել ներգաղթյալներին եւ նրանց հայտնաբերումներն ավելի ինտենսիվ են դարձել, հաղորդում է «Գրուզիա Online»-ը: