Թալինի ազգային անվտանգության ծառայության պետի պաշտոնանկության մասին լուրը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց ԱԱԾ մամուլի խոսնակ Արծվին Բաղրամյանը՝ անդրադառնալով մամուլի այն հրապարակմանը, ըստ որի Թալինի ԱԱԾ պետ Միհրան Դանիելյանին հրաժարականի դիմում են գրել տվել: Պատճառն, ըստ մամուլի տեղեկության, եղել է այն, որ նա նախապես տեղեկացված չի եղել Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Թալին կատարելիք այցի մասին: Այցից մի քանի օր առաջ նրան կանչել են եւ պարտադրել հրաժարականի դիմում գրել:

Նշենք, որ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ այցելել է Թալինի տարածաշրջանի Աշնակ գյուղ՝ նախկին քաղբանտարկյալներ Մկրտիչ եւ Ժորա Սափեյաններին տեսության: