Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հանձնարարել է աշխատանքի եւ զբաղվածության դեպարտամենտին պարզել օտարերկրյա աշխատուժի ներգրավման հիմնավորումները:
Մասնավորապես, Սոբյանինը խնդրել է պարզել Չինաստանից աշխատուժի ներգրավման տրամաբանությունը: Նա նշել է, թե Մոսկվա են հրավիրել 16,8 հազար չինացիներ:
«Ես ուզում եմ հասկանալ ձեր տրամաբանությունը, թե ինչու 2010թ. նոյեմբերին եւս 1146 քաղաքացի եք խնդրել Չինաստանից»,- ասել է նա:



























