Իսրայելում հայտնաբերվել է Հարրի Փոթերի գերեզմանը։ Այն իսրայելական Ռամլա քաղաքում նկատել են դեռ հինգ տարի առաջ, սակայն գերեզմանը միայն այժմ է գրավել զբոսաշրջիկների ուշադրությունը։ Դրա մասին հիշատակվել է անգամ քաղաքային խորհրդի պաշտոնական կայքէջում։
Բրիտանացի զինվորական Հարրի Փոթերը Պաղեստինում մահացել է 1939 թվականին՝ «Խեվրոնի ավազակների հետ բախման ժամանակ»։ Նա ընդամենը 18 տարեկան է եղել, գրում է Utro.ru-ն։
Քաղաքային իշխանությունները հաստատում են, որ Հարրի Փոթերի մասին ֆիլմը բազմաթիվ զբոսաշրջիկների է բերել իրենց քաղաք, եւ սպասվում է, որ նրանց թիվն այսուհետ կավելանա։




























