Տուրիզմի զարգացման բարեգործական հիմնադրամը տեղեկացնում է, որ վերջին օրերին տարբեր լրատվամիջոցներով տարածված տեղեկատվությունն այն մասին, որ Հայկական կոնյակի փառատոնը հետաձգվում է, մասնավորապես՝ իբր տեղափոխվում է մայիսից հոկտեմբեր, չի համապատասխանում իրականությանը:
Տուրիզմի զարգացման բարեգործական հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ Հիմնադրամի՝ ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի հետ համատեղ կազմակերպվող Հայկական կոնյակի փառատոնի կայանալու օրը եւ վայրը մնում են անփոփոխ. Փառատոնը կկայանա ս.թ. մայիսի 7-ին՝ ք.Ծաղկաձորում:
Փառատոնի նպատակն է՝ հայկական կոնյակի միջազգային ճանաչման բարձրացումը, ինչպես նաեւ ավանդական եւ նոր շուկաներում դրա հանրայնացումը:
Փառատոնին իրենց տաղավարներով կներկայանան կոնյակի հայաստանյան առաջատար արտադրողները:
Փառատոնի ընթացքում կլինի հյուրասիրություն՝ հայկական ազգային խոհանոցի ողջ շքեղությամբ: գործեն նաեւ բազմազան տաղավարներ (հուշանվերներ, ձեռքի աշխատանքներ, արվեստի ստեղծագործություններ, զարդեր, հագուստ եւ այլն):
Նախատեսվում է շոու ծրագիր, որն իրենց ելույթներով յուրովի կգեղեցկացնեն հայկական էստրադայի աստղեր Արամ MP3-ն եւ Իվետա Մուկուչյանը, ինչպես նաեւ DJ Smoke-ը:
Փառատոնը կավարտվի գեղեցիկ տոնական հրավառությամբ: Մուտքն անվճար է:




























