ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 6-ին, կազմել է 484.68 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.09 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 531.06 դրամ (նվազել է 0.10 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 626.84 դրամ (նվազել է 0.11 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.31 դրամ (մնացել է անփոփոխ):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

Արծաթ՝ 257.12 դրամ, ոսկի՝ 19,142.72 դրամ, պլատին՝ 13,977.79 դրամ։

Մայիսի 6-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առուուվաճառք չի կատարվել: