Երզնկային պատկանող Դողանքյոյ (Թարթան) գյուղում Սուրբ Տրդատ վանքը գանձագողերի վերջին զոհ է դարձել: Տեղի բնակիչները, որոնք այդ մասին բողոքել են պատկան մարմիններին, մնացել են ձեռնունայն:

Ստամբուլում լույս տեսնող «Ակոս»  թերթի հետ զրույցում գյուղի բնակիչները պատմել են, որ վերջին անգամ անցյալ շաբաթ գանձագողերը վանք են եկել բահերով: Նրանք գանձագողերին զգուշացրել են, սակայն վերջիններս մահով են սպառնացել բնակիչներին:

Թեեւ բնակիչներն այս հարցով դիմել են պաշտոնյաներին, սակայն վերջիններս ոչ մի գործողություն չեն ձեռնարկել , պատճառաբանելով, թե գողերին պետք է բռնացնել հենց հանցանքի վայրում գործողության ժամանակ:

Նշենք, որ Սուրբ Տրդատի վանքը 2005թ -ից գտնվում է պետական հսկողության տակ գտնվող տարածքում, սակայն չնայած դրան, այնտեղ վերականգնողական աշխատանքներ չեն անցկացվում, ինչ հետեւանքով վանքը քանդվում է: