Կառավարությունը շատ լավ է ընդունել մասնավոր մենեջերների՝ պետական ձեռնարկատիրությունների կառավարմանն օգնելու գաղափարը։ Այս մասին NEWS.am-ի հետ հարցազրույցում ասաց ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանը՝ կորպորատիվ կառավարման հարցերի վերաբերյալ կլոր սեղանի ընթացքում  (կազմակերպիչներ՝ Տնօրենների հայկական ինստիտուտ եւ Կորպորատիվ կառավարման կենտրոն)։

Կլոր սեղանի ընթացքում գաղափարն առաջարկել է «Պարադիգմա Արմենիա» ընկերության ղեկավար Ահարոն Չիլինգարյանը։ Նրա խոսքով՝ փորձառու մենեջերները կարող են կամավորական հիմունքներով մասնակցել պետական ընկերությունների կառավարմանը՝ երկրի տնտեսության զարգացման համար։

«Գաղտնիք չէ, որ մասնավոր ոլորտն առանձնանում է կառավարման մեծ արդյունավետությամբ։ Եթե նման աութսորսինգ հայտնվի, դրանից բոլորը կշահեն»,- հայտարարեց Անանյանը։

Նշենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է ստուգել մասնավոր ձեռնարկությունների արդյունավետությունը։ Անարդյունավետները եւ փաստացի չգործողները վարչապտը հանձնարարել է փակել։