Վարչապետ Կարեն Կարապետյանի հետ իմ հարաբերությունները աշխատանքային են: Մայիսի 10-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը՝ ի պատասխան այն հարցին, թե մնալու է արդյոք նոր կառավարության կազմում:
Հարցին՝ հնարավո՞ է, որ վարչապետը իրեն չցանկանա նոր կառավորությունում տեսնել անձնական տարաձայնությունների պատճառով, Մինասյանն առարկեց՝ ոչ թե տարաձայնություններ կան, այլ կարծիքների տարբերություններ, եւ հաճախ աշխատանքային: «Կարող են քննարկումներ լինել եւ տարբեր կարծիքներ, սա միանգամայն բնական է»,- հավելեց Մինասյանը:
Հիշեցնենք, նոր ԱԺ-ն կհավաքվի մայիսի 18-ին: Սրան կհետեւի հին կառավարության հրաժարականը եւ նորի նշանակումը: Ավելի վաղ ՀՀԿ-ի ներկայացուցիչները հայտարարել էին, որ Կարեն Կարապետյանին կառաջարկեն մնալ վարչապետի պաշտոնում:




























