Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմաբազայում, որը տեղակայված է Հայաստանում, սկսվել է սպաների նախապատրաստումը «հրամանատարային մեկնարկներ» մրցույթների ընտրական փուլին մասնակցելու համար։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել են ՀՌՕ մամուլի ծառայությունից։
Մրցույթների նախապատրատվում են Գյումրիի ու Երեւանի կայազորերի ստորաբաժանումների ավելի քան 100 սպաներ՝ դասակի հրամանատարից մինչեւ միավորման համանատար։
Լեյտենանտից մինչեւ գնդապետ՝ բոլոր սպաները մարզվում են Մակարով ատրճանակից 25 մետր հեռավորության հրաձգություն, 100-400 մ լող, 1-5 կմ վազք ու լողային էստաֆետա, նաեւ այլ հմտություններ։
Մրցույթի ընտրական փուլը Անդրկովկասում կանցնի այս տարվա մայիսի 18-19-ը։
Մրցույթների հաղթողները կներկայացնեն 8 ուժեղագույն մարզիկ- զինծառայողներից կազմված թիմ շրջանային ու համառուսական մրցույթներում՝ այս տարվա ամռանն ու աշնանը։































