Երեւանում բացվել է Yerevan Show ոսկերչական ցուցահանդեսը: Ավանդույթի համաձայն՝ ցուցահանդեսն անցկացվում է «Մերդիան» կենտրոնում, կազմակերպիչներն են՝ Հայ ոսկերիչների միջազգային միությունը (AJA) եւ «Մերիդիան» ազատ տնտեսական գոտին:
Ցուցահանդեսի բացմանը մասնակցել է մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
Գարնանային ցուցահանդեսի մասնակիցների թիվը համեմատաբար փոքր է. ոսկերչական գլխավոր ցուցահանդեսը, ավանդույթի համաձայն, հոկտեմբերին է անցկացվում:
Հայկական ընկերություններից բացի, ցուցահանդեսին մասնակցում են Ռուսաստանից ժամանած արտադրողներ, Ստամբուլից հայ ոսկերիչներ, նաեւ շվեյցարական ժամացույցների ինդուստրիայի ներկայացուցիչներ:



























