Հայաստանում տնտեսական աճը 2017-ին կաճի մինչեւ 2․7 տոկոս։ Այս մասին ասվում է ՀԲ-ի նոր զեկույցում։
«Միջնաժամկետ աճը կանխատեսվում է տարեկան միջինը 3-3․5 տոկոսի մակարդակի վրա՝ հաշվի առնելով ներքին քաղաքականության թերահաշվարկները ու համաշխարհային տնտեսական իրավիճակի անորոշությունը»,- ասվում է զեկույցում։
ՀԲ-ի փորձագետները համարում են, որ միջնաժամկետ կանխատեսումը մնում է զգայուն ներքին ու արտաքին գործոնների հանդեպ, որոնք պարունակում են թե անկման ռիսկեր, թե բարձրացման հնարավորություններ։ Աճի հեռանկարը կախված է ներդրումները ընդլայնելու ու կառուցվաքային բարեփոխումներն արագացնելու՝ կառավարության ունակությունից։
Ինչ վերաբերում է աղքատության մակարդակին, ապա այն, ըստ ԿԲ կանխատեսումների, 2017-ի 23․8 տոկոսից 2019-ին կնվազի մինչեւ 22․2 տոկոս։




























