Ադրբեջանի ՊՆ-ը եւ այլ ուժային կառույցներ վերջին օրերին կեղծ հայտարարություններ են տարածում Ադրբեջանում հայկական հետախուզական ցանցի բացահայտման եւ նրանց կողմից ահաբեկչական գործողություններ ծրագրելու մասին։ Այս մասին այսօր՝ մայիսի 12-ին, իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Հայկական կողմը դա գնահատում է, որպես ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության նոր ու ավելի հեռուն գնացող սադրանք։ Հայաստանը ի տարբերություն ադրբեջանական կողմի, ահաբեկչական գործողությունները երբեք չի դիտարկել որպես ռազմական գործողությունների միջոց եւ մեթոդ»,-գրել է նա: