Կառավարությունը մայիսի 18-ի նիստի ժամանակ հաստատել է էլեկտրոնային պետգնումների համար աճուրդների կարգը։ Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանը հայտնել է, որ էլեկտրոնային աճուրդով թույլատրվելու է ձեռք բերել ապրանքների ու ծառայությունների մեծ ծավալ։ Իսկ էլեկտրոնային ձեւաչափը կբարձրացնի ընթացակարգերի արդյունավետությունը ու կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը։
Կառավարությունը հաստատել է էլեկտրոնային աճուրդներով պետգնումների կարգը





























