ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 19-ին, կազմել է 483.15 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.14դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 539.05 դրամ (աճել է 1.58 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 628.67 դրամ (նվազել է 1.59 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.47 դրամ (աճել է 0.12 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

Արծաթ՝ 261.12 դրամ, ոսկի՝ 19,508.69 դրամ, պլատին՝ 14,508.41 դրամ։

Մայիսի 19-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել: