Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` նոյեմբերի 23-ին ներկա է գտնվել «Արմպրոդէքսպո-2010» 10-րդ միջազգային ցուցահանդեսի բացմանը:
Նախագահի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ցուցահանդեսին մասնակցում են հանրապետության ագրոպարենային ոլորտի առաջատար ձեռնարկություններ, փոքր եւ միջին բիզնեսը ներկայացնող տնտեսվարող ընկերություններ, ինչպես նաեւ Հայաստանի շուկայի նկատմամբ հետաքրքրություն ունեցող` սննդի արտադրությամբ զբաղվող 20-ից ավելի արտերկրյա ձեռնարկություններ:
Երկրի ղեկավարը շրջել է ցուցահանդեսի տաղավարներում, ծանոթացել ներկայացված ապրանքատեսականուն, ցուցահանդեսի մասնակիցների հետ զրուցել նրանց հետագա ծրագրերի եւ խնդիրների շուրջ:





























