Երկու անգամ դատախազին վերադարձված Հրանտ Դինքի սպանության գործով 3-րդ մեղադրական եզրակացությունը վերջապես ընդունվել է Ստամբ ուլի ծանր հանցագործությունների գործերով 14-րդ դատարանի կողմից։
Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Դինքի սպանության գործը քննող դատախազ Գյոքալփ Քյոքչուն Դինքի սպանության գործով 3-րդ մեղադրական եզրակացությունը դատարանի կողմից երկու անգամ մերժվելուց հետո դատարանի որոշումը բողոքարկել էր, որի արդյունքում որոշում է կայացվել ընդունել։
Գյոքալփ Քյոքչուն պահանջել էր 3-րդ մեղադրական եզրակացությունն ընդունել ու միացնել Դինքի սպանության գործով մայր գործին։
Նշենք, որ Դինքի սպանության գործով 3-րդ մեղադրական եզրակացության մեջ մեղադրանքներ են առաջադրված ներկա ու նախկին բարձրաստիճան զինվորականների, ոստիկանների ու պետական ծառայողների դեմ։




























